ԼԼիլիթ Ասատրյան

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ապահովելու նպատակով

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ապահովելու նպատակով

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Արգիշտիի փողոցից դեպի Մաշտոցի պողոտա և «Հաղթանակ» կամուրջ խաչմերուկ ուղղությամբ.

  • Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին երթևեկելի գոտուց ուղիղ և աջ, իսկ 2-րդ երթևեկելի գոտուց ուղիղ և ձախ ուղղություններով։

  • Արգիշտիի փողոցից դեպի Իտալիայի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկ ուղղությամբ.
Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին, 2-րդ և 3-րդ երթևեկելի գոտիներից դեպի աջ դեպի Գր․ Լուսավորչի փողոց, իսկ 4-րդ երթևեկելի գոտուց ուղիղ դեպի Իտալիայի փողոց:

  • Գրիգոր Լուսավորչի և Արգիշտիի փողոցների խաչմերուկ.
Գրիգոր Լուսավորչի փողոցից ձախ շրջադարձը դեպի Արգիշտիի փողոց արգելվել է: Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ գոտիներից միայն դեպի ուղիղ՝ դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկ։

  • Գրիգոր Լուսավորչի - Մաշտոցի պողոտայի խաչմերուկ, դեպի «Հաղթանակ» կամրջի ուղղությամբ.
Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց աջ դեպի Մաշտոցի պողոտա, 2-րդ և 3-րդ գոտիներից ուղիղ՝ դեպի Պարոնյան փողոց, իսկ 4-րդ և 5-րդ գոտիներից ձախ՝ դեպի «Հաղթանակ» կամուրջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում