Դիլիջանը տոնել է հիմնադրման 470-ամյակը

Դիլիջանը տոնել է հիմնադրման 470-ամյակը

Հայաստանի այցեքարտերից մեկը դառնալու լուրջ հավակնություններ ունեցող Դիլիջան քաղաքը մեծ շուքով տոնել է 470-ամյակը:  Դիլիջանցիները հրապարակներում եւ զբոսայգիներում ներկայացրել են ձեռագործ իրեր, հենց տեղում հյուրասիրություն կազմակերպել, տնային տնտեսուհիները այցելուներին հյուրասիրել են իրենց պատրաստած տորթը:

Ամեն ինչի վրա պատկերված էր Դիլիջանի խորհրդանիշը՝  հնգաթև աստղը: Քաղաքում տոնական օրը նաեւ կարմիր ժապավեն է կտրվել՝բացվել է հիմնովին նորոգված երաժշտական դպրոցը: 35 տարի նորոգում չտեսած շենքը վերափոխվել է համայնքի, Դիլիջանի զարգացման հիմնադրամի և «Քաունթրփարթ» միջազգային կազմակերպության աջակցությամբ:

Տոնական տրամադրությունը շարունակվեց մինչև երեկո և ավարտվեց քաղաքի հրապարակում` տոնական համերգով և հրավառությամբ:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում