ԿԿարմեն Ղուկասյան

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում  աշխատանքներ են իրականացվել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է՝ Հայաստանի Հանրապետության ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվել են 7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ:

«Ծրագրի ավարտից հետո՝ 2024 թվականի տարեվերջին, ՆԳ նախարարության տրամադրած տվյալների հիման վրա կատարված վերլուծություններով ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը (այդ թվում՝ մահվան ելքով) նշված հատվածներում կրճատվել է 72.6% -ով:

Անվտանգ երթևեկություն եմ մաղթում բոլորիս»,- ասված է ՏԿԵ նախարարի Ֆեյսբուքի գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում