ԳԳոհար Սարգսյան

Սոցիալական ծրագիր՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շուրջ 50 երեխաների համար

Սոցիալական ծրագիր՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շուրջ 50 երեխաների համար

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շուրջ 50 երեխաներ հնարավորություն ունեցան այցելելու մշակութային օջախներ: Ծրագրի նպատակը երեխաների շրջանում հայկական մշակույթի հանդեպ հետաքրքրության մեծացումն ու ազգային արժեքներին ծանոթացումն է:

Միջոցառումների ընթացքում երեխաներն այցելել են Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ, Արամ Խաչատրյանի և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարաններ, ծանոթացել հայազգի մեծանուն արվեստագետների կյանքին ու ստեղծագործական աշխարհին:

Միջոցառումների ընթացքում երեխաներին ուղեկցել են համապատասխան մասնագետներ: 
Սոցիալական նշանակության այսպիսի միջոցառումները լինելու են շարունակական: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում