ԱԱսպրամ Սարատիկյան

Մարդը պաշտպանական շրջան կառուցելու փոխարեն Սևանում տուն է սարքել. Արայիկ Հարությունյանը՝ Սեյրան Օհանյանի մասին

Մարդը պաշտպանական շրջան կառուցելու փոխարեն Սևանում տուն է սարքել. Արայիկ Հարությունյանը՝ Սեյրան Օհանյանի մասին

Հարցնում եք, թե որն է մոտիվը հեղաշրջումներ պլանավորելու: Մարդը պաշտպանական շրջան կառուցելու փոխարեն Սևանում տուն է սարքել՝ խրամատները հագեցնելով կանսեռվի բանկեքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդագրին:

 

«Ըստ գլխավոր դատախազի, որն այս պահին ԱԺ-ում միջնորդություն է ներկայացնում պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար, Օհանյանը ՊՆ կապիտալ շինարարության պատասխանատուների միջոցով ատկատի հաշվին Սևանում տուն է սարքել զավթված հողակտորի վրա: Դա արել է Ապրիլյան պատերազմին նախորդող տարիներին:
 

Ահա թե ինչու են ոմանք հեղաշրջման միջոցով ուզում կանխել այս ու այլ հանցագործությունների բացահայտումը»,- գրել է նա:

 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գլխավոր դատախազը միջնորդություն ներկայացրեց Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում