ԿԿարմեն Ղուկասյան

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը. նրանք չեն մասնակցի Սեյրան Օհանյանի հարցով քննարկմանը

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը. նրանք չեն մասնակցի Սեյրան Օհանյանի հարցով քննարկմանը

Մեկնարկել  է ԱԺ արտահերթ նստաշրջանը:

Խորհրդարանը քննարկում է ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը:

Նիստի սկզբին վարման կարգով ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, որը հայտնեց՝ հարցը քննարկվում է Սեյրան Օհանյանի հարգելի բացակայության պայմաններում, և այդ հարցի քննարկմանը «Հայաստան» խմբակցությունը, վստահ է նաև՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, չեն մասնակցի:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նկատեց՝ մինչ այս պահը ինքը որևէ փաստաթուղթ չի ստացել Սեյրան Օհանյանի առողջական վիճակի հետ կապված և հիմք չունի նրա բացակայությունը հարգելի համարելու: 

«Գոյություն ունի փաստաթուղթ, գաղափար, և ձեր ու իմ ցանկությունից վեր գոյություն ունի օրենք: Ձեր քաղաքական գնահատականը հարգելով՝ դուք արդեն ասացիք, որ չեք մասնակցելու, շնորհակալ եմ ձեզ դրա համար»,- ասաց Սիմոնյանը: 

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ևս հայտնեց՝ հաշվի առնելով Սեյրան Օհանյանի շուրջ ստեղծված իրավիճակը և իրենց գործընկերների մոտեցումները՝ իրենք նույնպես չեն մասնակցի նրա հարցով քննարկմանը: 

Ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները հեռացան նիստերի դահլիճից:

«Ի միջի այլոց, ես ձեզ մի բան ասեմ մինչև դահլիճը կլքեք: Ես ձեզ համար եմ սա ասում, եթե չեմ սխալվում՝ պարոն Արծվիկ Մինասյանի և Սեյրան Օհանյանի գործը գրեթե նույն գործն են, և փաստացի դուք նաև բաց եք թողնում պարոն Արծվիկ Մինասյանի գործը»,- ասաց ԱԺ նախագահը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում