ԳԳոհար Սարգսյան

Պատերի տակ մարդկանց գնդակահարելով` տեռորիստները պատրաստվում էին ստեղծել «լուսավորչական դիկտատուրա»․ Հայկ Կոնջորյան

Պատերի տակ մարդկանց գնդակահարելով` տեռորիստները պատրաստվում էին ստեղծել «լուսավորչական դիկտատուրա»․ Հայկ Կոնջորյան

Պատերի տակ մարդկանց գնդակահարելով` տեռորիստները պատրաստվում էին ստեղծել «լուսավորչական դիկտատուրա», որը հերթով խժռելու էր նրանց, ովքեր այսօր բառ անգամ չեն խոսում այս ահաբեկչության անթույլատրելիության մասին: Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Գրառմանը կից՝ նա հրապարակել է հատված «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանի ու Հովհաննես Ավետիսյանի խոսակցությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազի՝ իրեն ուղղված միջնորդագիրը՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

Միջնորդագրին և դրանում ներկայացված փաստերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում