ՌԴ-ն Ադրբեջանի հետ համաձայնեցրել է ռուսաստանցիներին հյուպատոսական աջակցություն տրամադրելու հարցը. Զախարովա

ՌԴ-ն Ադրբեջանի հետ համաձայնեցրել է ռուսաստանցիներին հյուպատոսական աջակցություն տրամադրելու հարցը. Զախարովա

Ռուսաստանին հաջողվել է ադրբեջանական կողմի հետ համաձայնեցնել Բաքվում պահվող ռուսաստանցիներին հյուպատոսական աջակցություն տրամադրելու հարցը՝ հայտնել է Մարիա Զախարովան:

ՌԴ արտգործնախարարության խոսնակը տեղեկացրել է՝ հյուպատոսության աշխատակիցները կտեսակցեն Ադրբեջանում պահվող Ռուսաստանի 13 քաղաքացուն: Մինչ այժմ Բաքուն Մոսկվային թույլ չէր տալիս հյուպատոսական աջակցություն տրամադրել Ռուսաստանի քաղաքացիներին:

Ավելի վաղ Զախարովան ընդգծել էր՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները ռազմավարական գործընկերության բնույթ ունեն, ինչը «դուր չի գալիս որոշ ուժերի»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում