ԼԼիլիթ Ասատրյան

Պարոն Աղազարյանը օտար պետության շահերը սպասարկող ելույթ ունեցավ, ինչն անընդունելի էր. Եղոյան

Պարոն Աղազարյանը օտար պետության շահերը սպասարկող ելույթ ունեցավ, ինչն անընդունելի էր. Եղոյան

Պարոն Աղազարյանը օտար պետության շահերը սպասարկող ելույթ ունեցավ, ինչն անընդունելի էր, ես էլ արձագանքեցի: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

«Ինքն ի՞նչ իրավունքով է, ներկայացնելով ՀՀ ժողովրդին, օտար պետությանը խնդրում չտրվել իր պետության՝ իր լեզվով ասած՝ սադրանքներին: Դա նորմա՞լ է: Որևէ երկրում ինքը կարո՞ղ է նման ելույթ ունենալ առանց լրջագույն քաղաքական հետևանքների: Առավել ևս, որ որևէ սադրանքի մասին խոսք չկա, խոսք է գնում կրիտիկական ենթակառուցվածքի մասին: Այսինքն՝ ի՞նչ է իր ասածով, որ հիմա եթե վաղը «Վեոլիա Ջրի» հարցը բարձրացնի Կառավարությունը, պետք է ասեն՝ Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների հարց կա՞ այստեղ: «Վեոլիայի» հարցը հիմա էլ քննարկվում է՝ ջրի մատակարարման որակի հետ կապված: Պետականացման հարցը չեմ կարող ասել, բայց այնտեղի խնդիրներն էլի մեր ուշադրության կենտրոնում են»,- նշեց պատգամավորը:

Հիշեցնենք՝ ԱԺ-ում իրավիճակը թեժացել էր այն բանից հետո, երբ պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր ելույթն ավարտել էր «Ռուսական կողմին խնդրում ու կոչ եմ անում՝ չտրվել մեր սադրանքներին» նախադասությամբ:

Դրանից հետո նիստերի դահլիճում լսելի էին «Ամոթ, ամոթ» վանկարկումները: Դահլիճից լսվում էին հորդորներ, թե դա ԱԺ ներկայացուցչի խոսք չէ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում