ՆՆորայր Շողիկյան

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Airbus օդանավաշինական ընկերություն

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Airbus օդանավաշինական ընկերություն

Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Airbus օդանավաշինական ընկերություն:

Այցի ընթացքում նախագահը հանդիպում է ունեցել ընկերության ղեկավար կազմի հետ:

Հանդիպման ընթացքում Airbus օդանավաշինական ընկերության մենեջեր Միգուել Պուլե Տորրեսը ներկայացրել է ընկերության գործունեության հիմնական ուղղություններն ու ոլորտները: Անդրադարձ է կատարվել խոշոր օդանավաշինական կազմակերպության և Հայաստանի համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին և առկա ներուժի իրականացմանը:



Հանդիպման ավարտին նախագահը Միգուել Պուլե Տորրեսի և «Airbus» օդանավաշինական ընկերության նախագահի ռազմական հարցերով ավագ խորհրդական Գեներալ-լեյտենանտ Սեսար Սիմոնի ուղեկցությամբ շրջայց է կատարել գործարանում, ծանոթացել ընկերության ձեռքբերումներին և ամենաթարմ նախաձեռնություններին:

Հանրապետության նախագահի աշխատանքային այցն Իսպանիայի թագավորություն ավարտվել է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում