ՎՎահե Դավթյան

Երևանում կրթական կենտրոնի խոհանոցի գործունեություն է կասեցվել

Երևանում կրթական կենտրոնի խոհանոցի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ա․ԳԻՏ» ՍՊԸ-ին պատկանող կրթական կենտրոնի խոհանոցում (ք․ Երևան, Ավետ Ավետիսյան)։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն:

 

Մասնավորապես՝
- խոհանոցի առաստաղները, պատուհանները, դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող, չներծծող, լվացվող նյութերից.
- սննդամթերք պարունակող տարածքների՝ խոհանոցի, աշխատանքային սեղանների մակերևույթները՝ հատկապես սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվողները, չեն պահվել նորոգ վիճակում.
- սանհանգույցի դուռը անմիջապես բացվել է սննդամթերքի մշակման սենյակների մեջ:

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կրթական կենտրոնի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում