ԱԱսպրամ Սարատիկյան

Երևանի քաղաքապետարանն ու Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան կշարունակեն համատեղ ծրագրեր իրագործել

Երևանի քաղաքապետարանն ու Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան կշարունակեն համատեղ ծրագրեր իրագործել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ միջոցառումներին առնչվող հարցեր: Կարևորելով փոխգործակցությունը՝ Արայիկ Բաղդադյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ համատեղ մրցաշարեր անցկացնելու, ուսումնամարզական հավաքների կազմակերպմանն աջակցելու և նվաճումներ ունեցող ըմբիշներին պարգևատրելու համար: 

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին ընդգծել է, որ քաղաքապետարանը պատրաստ է աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են առողջ ապրելակերպի զարգացմանն ու տարբեր մարզաձևերի տարածմանը Երևանում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում