ԳԳոհար Սարգսյան

Հայկ Մելիքյանի դաշնամուրային համերգը՝ Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում. ունկնդիրները՝ դատախազներ

Հայկ Մելիքյանի դաշնամուրային համերգը՝ Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում. ունկնդիրները՝ դատախազներ

Եվրոպացի դատախազները ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրավերով՝ Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ ունկնդրել են հայազգի կոմպոզիտոր Գեորգի Գուրջիևի ստեղծագործությունները:

Հիշեցնենք, որ պատվիրակությունների ներկայացուցիչները Հայաստան են ժամանել՝ մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում հուլիսի 1-ին մեկնարկած՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։

Դաշնամուրային երաժշտության համերգից հետո պատվիրակությունների ներկայացուցիչները շրջայց են կատարել թանգարան-պատկերասրահում, ծանոթացել գրաֆիկական աշխատանքներին, գեղանկարներին, քանդակներին։

Նշենք, որ Դիլիջանի թանգարան-պատկերասրահում ցուցադրված են մի շարք անվանի նկարիչների կտավներ` այդ թվում Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում