Ռազմավարական կարևոր նշանակության օբյեկտը կոպեկների դիմաց հանձնողները այսօր պայքարում են, որ այն չվերադարձվի պետությանը. Տարոն Չախոյանը՝ ՀԷՑ-ի մասին

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովում քվեարկության առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած՝ ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 30, ձեռնպահ՝ 0 պատգամավոր:









