ՌՌոզա Խաչատրյան

Ռուանդայում գործող «Mara Group» ընկերությունը ներկայացրել է 2 սմարթֆոն

Ռուանդայում գործող «Mara Group» ընկերությունը ներկայացրել է 2 սմարթֆոն

«Mara X» և «Mara Z» մշակումները՝ «Արտադրված է Ռուանդայում» պետական նախաձեռնության մաս են կազմում: Հիշյալ սմարթֆոնները հավաքվում են ոչ թե ներկրված մասերից, այլ ստեղծվում են զրոյից՝ տեղեկացրել  է ռուանդական «Mara Group»-ի ղեկավար Աշիշ Թաքքարը: Վերջինս պատմել է, որ գործարանի կառուցման համար ծախսվել է 50 մլն դոլար, և այն կարող է օրական 10, 000 հեռախոս արտադրել:

«Mara X» սմարթֆոնի գինը 130 դոլար է, այն ունի МТ6739 4 միջուկանի պրոցեսոր, 16 Գբ օպերատիվ հիշողություն, 5,5 դյույմանոց էկրան, 13 և 5 մեգապիկսելանոց տեսախցիկներ: Իսկ ահա «Mara Z»-ը 60 դոլարով ավելի թանկ է՝ այն ավելի մեծ էկրան ունի, 32 Գբ ներկառուցված և 3 Գբ օպերատիվ հիշողություն:

Երկու սմարթֆոններն էլ աշխատում են «մաքուր» Android 8.1-ով:

Հիժեցնենք, որ 1994 թվականին Ռուանդան հիմնահատակ ավերվեց քաղաքացիական պատերազմի և մոտ 1 մլն. կյանք խլած տուտսիների ցեղասպանության հետևանքով։ Պատերազմի ավարտից հետո Ռուանդայի իշխանությունը սկսել է վերականգնել երկիրը՝ վերջին տարիներին կատարելով ներդրումներ նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում