Զելենսկին Ալիևին աջակցություն է հայտնել Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին

Զելենսկին Ալիևին աջակցություն է հայտնել Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, շնորհակալություն հայտնել նրան Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար։

Զելենսկին տեղեկացրել է նաև, որ ցավակցություն է հայտնել Ադրբեջանին Սաֆարով եղբայրների սպանության կապակցությամբ, հայտնել իր աջակցությունը։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ «Ռուսաստանը ծաղրում է Ադրբեջանի քաղաքացիներին և սպառնում Ադրբեջանի Հանրապետությանը»:

Նա նաև նշել է, որ Ալիևի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, էներգետիկ և հումանիտար ոլորտներում համագործակցությունը։ Կողմերը պայմանավորվել են տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստ անցկացնել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում