ՌԴ-ն չի կարող ժամանակ ձգել և միաժամանակ հարվածել Ուկրաինայում քաղաքացիական թիրախներին. Քելոգ

ՌԴ-ն չի կարող ժամանակ ձգել և միաժամանակ հարվածել Ուկրաինայում քաղաքացիական թիրախներին. Քելոգ

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը մեկնաբանել է Կրեմլի խոսնակի հայտարարությունը, թե Վաշինգտոնը և Կիևը ձգձգում են ռուս-ուկրաինական կարգավորման բանակցությունները: Քելոգը անհիմն է որակել Դմիտրի Պեսկովի խոսքերը։

«Կոչ ենք անում անհապաղ հրադադար հաստատել և անցնել եռակողմ բանակցությունների։ Ռուսաստանը չի կարող ժամանակ ձգել և միաժամանակ հարվածել Ուկրաինայում քաղաքացիական թիրախներին»,- շեշտել է Թրամփի բանագնացը:

Մինչ այդ Մոսկվան և Կիևը հայտնում են փոխադարձ հարվածների մասին: Ռուսական կողմը հայտարարել է Լուգանսկի մարզն ամբողջությամբ գրավելու մասին:

Նաև, Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով, գիշերը ուկրաինական 60 անօդաչու թռչող սարք է խոցվել, Իժևսկում կան ավերածություններ և տուժածներ, Նիժնեկամսկի, Կազանի, Ուլյանովսկի և Սարատովի օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում