Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն՝ կապված Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուսաստանցի լրագրողների անօրինական ձերբակալության հետ:

Ավելի վաղ Ադրբեջանի ուժայինները հատուկ գործողություն են իրականացրել «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գրասենյակում, ձերբակալել գործակալության երկու աշխատակցի, որոնք, ըստ ադրբեջանալան լրատվամիջոցների, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության գործակալներ են: Խուզարկությունը նկարահանելիս բերման է ենթարկվել նաև Ruptly գործակալության լրագրող:

Ըստ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գործունեությունը հանրապետությունում դադարեցվել էր դեռ փետրվարին, սակայն գերատեսչությունը տեղեկություն է ստացել, թե հրատարակչությունը գործունեությունը շարունակում է անօրինական ֆինանսավորման հիման վրա:

Ադրբեջանում ուժայինների գործողությունը տեղի է ունեցել Ռուսաստանում ադրբեջանցիների ձերբակալությունների պատճառով Բաքվի և Մոսկվայի միջև լարվածության ֆոնին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում