ՎՎահե Դավթյան

Թրամփը չեղարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցները

Թրամփը չեղարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրություն է ստորագրել՝ հուլիսի 1-ից Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը չեղարկելու մասին։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Թրամփը հանձնարարել է վերանայել Սիրիայի կարգավիճակը՝ որպես ահաբեկչության հովանավոր պետություն։ Այս մասին ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։

«Նախագահ Թրամփը ստորագրել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման մասին հրամանագիրը՝ խաղաղության ու կայունության ճանապարհին այդ երկրին աջակցելու համար։ Հրամանագրի համաձայն՝ Սիրիան ազատվում է պատժամիջոցներից, սակայն դրանք պահպանվում են նախկին նախագահ Բաշար Ասադի և նրա համախոհների, մարդու իրավունքների խախտողների, թմրավաճառների, քիմիական զենքի ստեղծման ուղղությամբ գործունեություն իրականացնողների նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Հրապարակված փաստաթղթում միաժամանակ նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է ուսումնասիրի «պատժամիջոցների մեղմման հնարավորությունները ՄԱԿ-ում»՝ ի աջակցություն Սիրիայում խաղաղության ու կայունության։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում