ԱԱսպրամ Սարատիկյան

Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում վերադարձ թղթային տարբերակի չի լինելու. Քաղաքաշինության կոմիտե

Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում վերադարձ թղթային տարբերակի չի լինելու. Քաղաքաշինության կոմիտե

Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը շարունակվելու է իրականացվել բացառապես urban.e-gov.am միասնական թվային հարթակի միջոցով. քաղաքաշինության ոլորտի թվայնացման գործում հետքայլ չի լինելու։ Հարթակի բարեհաջող աշխատանքի մասին են փաստում ցուցանիշները. 6 ամիսների ընթացքում ներկայացվել է ավելի քան 30 800 դիմում, որից շուրջ 6400-ը՝ միայն Երևանում։

2025 թվականի հունվարի 1-ից urban.e-gov.am հարթակը գործարկվել է ՀՀ բոլոր մարզերում և Երևանում՝ նպատակ ունենալով թափանցիկ դարձնել թույլտվությունների տրամադրման գործընթացը, նվազագույնի հասցնել քաղաքացիների և կազմակերպությունների շփումը պետական, համայնքային կառույցների հետ, ապահովել քաղաքացու դիմումի հետագծելիությունը, իսկ տարբեր համակարգերի ինտեգրման շնորհիվ կրճատել գործընթացի համար ծախսվող ժամանակը։

Հարթակը մշակվել է ոլորտը կարգավորող առանցքային՝ ՀՀ կառավարության 2015թ. մարտի 19-ի 596-Ն որոշման տառին և ոգուն համապատասխան։ Ուստի, համակարգը կիրառելիս խոչընդոտների չհանդիպելու համար գործընթացում ներգրավված պետական, համայնքային կամ հանրային ծառայություններ մատուցող և մասնավոր բոլոր կազմակերպությունները պետք է առաջնորդվեն որոշման պահանջներով։

Հարկ է նշել, որ 2024 թ. օգոստոսի 1-ից հարթակը պիլոտային գործարկվել է ՀՀ 4 մարզերում։ Թղթայինից թվայինի սահուն անցումը նախապատրաստելու համար Քաղաքաշինության կոմիտեն սերտորեն համագործակցել է պետական, համայնքային կառույցների, մասնավոր կազմակերպությունների հետ, կազմակերպել դասընթացներ, խորհրդատվական հանդիպումներ։ Բոլորի առաջարկները, բարձրացված հարցերը հաշվի են առնվել՝ համակարգը կատարելագործելու նպատակով։ Այսօր էլ վերհանվող խնդիրներն օպերատիվ արձագանք են ստանում։

Քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է գործընկերների հետ քննարկել բոլոր առաջարկները, որոնք կարող են էլ ավելի հեշտացնել հարթակից օգտվողների ամենօրյա աշխատանքը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում