ԳԳոհար Սիմոնյան

Հոկտեմբերի 11-ը աղջիկ երեխաների միջազգային օրն է

Հոկտեմբերի 11-ը  աղջիկ երեխաների միջազգային օրն է

Հոկտեմբերի 11-ն աղջիկ երեխաների միջազգային օրն է: Այն նշվում է ՄԱԿ-ի առաջարկով՝ ի նշան աղջիկների իրավունքների պաշտպանության և առաջին անգամ նշվել է 2012 թվականին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում, 2019 թվականի սկզբի դրությամբ, մինչև 18 տարեկան՝ 343.389 աղջիկ երեխաներ են հաշվառված: Եվ դա այն դեպքում, երբ նույնահասակ տղաների թիվը 389.891 է: Այսինքն՝ 46.502-ով ավելին աղջիկների թվից: 

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ աղջիկները հիմնականում ընտրում են հետևյալ մասնագիտությունները՝ բանասիրական գիտություններ, սոցիալական աշխատանք, լրագրություն, արվեստ, հումանիտար գիտություններ, իրավունք, գործարարություն և վարչարարություն, իսկ տղաները ավելի շատ՝ գյուղատնտեսական գիտություններ, ճարտարագիտություն, ճարտարապետություն և շինարարություն, անասնաբուժություն, մաթեմատիկա և վիճակագրություն («Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2018» վիճակագրական գրքույկ):

2018-ին, ի տարբերություն 2017-ի, բարելավվել է ծնվածների սեռերի հարաբերակցության գործակիցը. 2018 թ. հունվար-հունիսին այն կազմել է 110,3 տղա՝ 100 աղջկա դիմաց: 2017 թ. նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 111,7 տղա՝ 100 աղջկա դիմաց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում