ՄՄարիամ Մխիթարյան

Գուտերեշը տարօրինակ է համարել ռազմական ծախսերի ավելացումը՝ միաժամանակ կրճատելով մարդասիրական օգնության ծախսերը

Գուտերեշը տարօրինակ է համարել ռազմական ծախսերի ավելացումը՝ միաժամանակ կրճատելով մարդասիրական օգնության ծախսերը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը տարօրինակ է համարել մի շարք պետությունների կողմից ռազմական ծախսերի ավելացումը՝ միաժամանակ կրճատելով միջազգային համագործակցության և մարդասիրական օգնության ծախսերը։ Այդ մասին նա ասել է TVE հեռուստաընկերության հետ հարցազրույցում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը հետևել է հունիսի 24-25-ը Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի ժամանակ ընդունված կոմյունիկեի համաձայն՝ դաշինքի երկրների ղեկավարները համաձայնել են պաշտպանական ծախսերն ավելացնել մինչև ՀՆԱ-ի 5 տոկոսը:

ՆԱՏՕ-ի անդամ երկրները նախատեսում են մինչև 2035 թվականը ՀՆԱ-ի առնվազն 3,5 տոկոսը հատկացնել ռազմական ծախսերին, իսկ ՀՆԱ-ի մինչև 1,5 տոկոսը՝ կարևոր ենթակառուցվածքների, ցանցերի պաշտպանության, քաղաքացիական պատրաստվածության և կայունության ապահովման, նորարարությունների խթանման ու ռազմարդյունաբերական համալիրի ամրապնդման համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում