ԿԿարմեն Ղուկասյան

Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցում. հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» կանչ

Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցում. հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» կանչ

Հունիսի 29-ին՝ ժամը 20:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Ըստ նախնական տվյալների՝ 200 քմ տարածքում այրվում են կենցաղային իրեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։07-ին, մարվել՝ 22։11-ին։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում