ԳԳոհար Սարգսյան

Ծիծեռնակաբերդի հարակից այգում այրվել է խոտածածկ տարածք․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Ծիծեռնակաբերդի հարակից այգում այրվել է խոտածածկ տարածք․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Հունիսի 28-ին՝ ժամը 22:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է խոտածածկույթ։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՆԳ նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։35-ին, մարվել՝ 23։00-ին։

Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ և թփուտներ։ Ծավալված օպերատիվ գործողությունների արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվել է արագորեն կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տարածքներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում