Թուրքիան պատրաստ է Ստամբուլում ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի հաջորդ բանակցությունները. Ֆիդան

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի հաջորդ բանակցությունները. Ֆիդան

Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Ստամբուլում ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների երրորդ փուլը։

Թուրքիայի ԱԳ նախարարը կարևորել է արդեն կայացած բանակցությունների շրջանակներում կողմերի ընդունած որոշումների իրականացումը:

«Մենք տեսնում ենք, որ ցանկություն կա՝ տեղափոխվելու երրորդ փուլ։ Ռուսական կողմը նույնպես նախնական հայտարարություն է արել այս հարցի վերաբերյալ: Մենք պատրաստ ենք ընդունել և պատրաստ ենք մեր միջնորդական դերը կատարել։ Մենք ուզում ենք նպաստել պատերազմի դադարեցմանը կամ ինչ-որ չափով թեթևացնել այդ պատերազմում տառապանքները, օրինակ՝ գերիների, աճյունների, վիրավորների և երեխաների փոխանակման միջոցով»,- ասել է Ֆիդանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում