Կանադան առևտրային բանակցություններ կառաջարկի ԱՄՆ-ին սահմանված հարկերի և մաքսատուրքերի ֆոնին

Կանադան առևտրային բանակցություններ կառաջարկի ԱՄՆ-ին սահմանված հարկերի և մաքսատուրքերի ֆոնին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնը դադարեցնում է առևտրային բանակցությունները Կանադայի հետ, քանի որ Օտտավան հարկեր է սահմանել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների համար։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ այդ քայլը հարձակում է Վաշինգտոնի վրա։

«Առաջիկա յոթ օրվա ընթացքում Կանադային կտեղեկացնենք, թե ինչ մաքսատուրքեր նրանք պետք է վճարեն Միացյալ Նահանգներում բիզնես վարելու համար»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։

Կանադայի վարչապետն արձագանքել է՝ Օտտավան առևտրային բանակցություններ կառաջարկի Վաշինգտոնին՝ չնայած Թրամփի կոշտ հայտարարություններին։ Մարկ Քարնին վստահեցրել 

է՝ բոլոր հնարավոր գործընթացները պետք է հաշվի առնեն կանադացիների շահերը:

Տեխնոլոգիական ընկերությունների համար հարկի մասին օրենքը Կանադայում ուժի մեջ է մտնելու հունիսի 30-ին: Amazon-ը, Google-ը, Uber-ը և այլ ընկերություններ պարտավորվելու են վճարել կանադացի օգտատերերին մատուցվող թվային ծառայություններից ստացված եկամտի 3%-ը: 

Միացյալ Նահանգներն էլ մարտին 25–ին տոկոսի մաքսատուրք էր սահմանել Կանադայից ներմուծվող տարբեր ապրանքների, այդ թվում՝ պողպատի, ալյումինի և ավտոմեքենաների համար։ Բացի դրանից՝ 10 տոկոսի մաքսատուրք է սահմանվել Կանադայից էներգակիրների և պարարտանյութերի ներմուծման համար։ Այդ ֆոնին Օտտավան էլ հայտարարել էր 25 տոկոս պատասխան հարկերի մասին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում