ԳԳոհար Սարգսյան

Մ15 ԵԱ․ Հունահռոմեական ոճի չորս ըմբիշներ դուրս են եկել եզրափակիչ

Մ15 ԵԱ․ Հունահռոմեական ոճի չորս ըմբիշներ դուրս են եկել եզրափակիչ

Մ15 ԵԱ. Հունահռոմեական ոճի ըմբիշներ 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ Նարեկ Ալեյանը, 62 կգ Պավել Նազարյանը, 68 կգ Արամ Սարգսյանը դուրս են եկել եզրափակիչ։ Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։

38 կգ Վարդան Մելքոնյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար։ 41 կգ Կարապետ Հովհաննիսյանը, 44 կգ Վարդան Սահակյանը և 68 կգ Հայկ Կարապետյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մ15 տարեկանների ազատ ոճի Հայաստանի հավաքականը թիմային երկրորդ տեղն է զբաղեցրել Եվրոպայի առաջնությունում։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում