Եվրամիությունը պետք է արագ և պարզ առևտրային պայմանագիր կնքի Վաշինգտոնի հետ․ Մերց

Եվրամիությունը պետք է արագ և պարզ առևտրային պայմանագիր կնքի Վաշինգտոնի հետ․ Մերց

Եվրամիությունը պետք է արագ և պարզ առևտրային պայմանագիր կնքի Վաշինգտոնի հետ՝ հայտարարել է Գերմանիայի կանցլերը: Ֆրիդրիխ Մերցը Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում զրուցել է լրագրողների հետ, նշել՝ երկու շաբաթից էլ քիչ ժամանակ ունեն, ուստի հարկավոր է խուսափել բարդ համաձայնություններից։

Նա մտահոգություն է հայտնել, որ Գերմանիայի արդյունաբերական ոլորտն արդեն խնդիրների է բախվում բարձր մաքսատուրքերի պատճառով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնը առևտրային համաձայնագրի

նոր առաջարկ է ներկայացրել Եվրամիությանը: Եվրահանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ Բրյուսելն այժմ գնահատում է փաստաթուղթը՝ հետագա բանակցությունների համար:

«Պատրաստ ենք գործարքի։ Սակայն անհրաժեշտության դեպքում կպաշտպանենք եվրոպական շահերը»,- հավելել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում