Իրանը դեռ չի որոշել՝ շարունակել ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները, թե ոչ․ Արաղչի

Իրանը դեռ չի որոշել՝ շարունակել ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները, թե ոչ․ Արաղչի

Վերջին հարձակումների ֆոնին Թեհրանը դեռ չի որոշել՝ շարունակել արդյոք Միացյալ Նահանգների հետ միջուկային գործարքի և հակաիրանական պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ բանակցությունները՝ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը։ Աբբաս Արաղչին հորդորել է լուրջ չվերաբերվել երկխոսությունը վերսկսելու մասին հայտարարություններին։

Դիվանագետն անդրադարձել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ գործակցության հեռանկարին: Արաղչիի խոսքով՝ չի բացառվում հետագայում կառույցի հետ շփումները վերականգնելու հնարավորությունը, սակայն այժմ Թեհրանը հիմքեր չունի ընդունելու ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին:

Ավելի վաղ Իրանի խորհրդարանի անդամները հաստատել էին Իսլամական Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև աշխատանքները դադարեցնելու մասին օրինագիծը: Խորհրդարանի ներկայացուցիչ Ալիռեզա Սալիմին տեղեկացրել է, որ ըստ փաստաթղթի՝ գործակալության աշխատակիցներին թույլ չի տրվի մուտք գործել Իրան՝ ստուգումներ անցկացնելու համար, եթե Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների անվտանգությունը չապահովվի և չերաշխավորվի միջուկային խաղաղ գործունեություն ծավալելու՝ Իրանի իրավունքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում