ՄՄարիա Գաբրիելյան

Մայր Աթոռը քաղաքական պայքարի հենակետ դարձնելը սրբապղծություն է. Հայկ Կոնջորյան

Մայր Աթոռը քաղաքական պայքարի հենակետ դարձնելը սրբապղծություն է. Հայկ Կոնջորյան

Հեղաշրջման կոչեր հնչեցրած Աջապահյանը, նախապես գիտենալով, որ իրավապահները գալու են քննչական գործողություններ կատարելու, փախնում է Մայր Աթոռ։ Այս մասին գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը` նշելով, որ Մայր Աթոռը քաղաքական պայքարի հենակետ դարձնելը սրբապղծություն է:

 

«Պատսպարվում է Մայր Աթոռում և այն դարձնում վահան՝ ընդդեմ պետության։

Այս նույն ընթացքում ընդդիմադիր ահաբեկիչները կոչ են անում մարդկանց մեկնել Մայր Աթոռ և պաշտպանել այն իրավապահներից։ Ստեղծում են արհեստական կոնֆլիկտ, որ ստանան այդքան երազած բախումը։

 

Կտրիճ Ներսիսյանը Մայր Աթոռը դարձնում է քաղաքական պայքարի գործիք և ահաբեկչական գործողությունների հենակետ՝ ընդդեմ պետության։

 

Պետությունը պետք է պաշտպանի իրավակարգը և ժողովրդին՝ ահաբեկիչներից և հանցագործ տարրերից։ Մայր Աթոռը քաղաքական պայքարի հենակետ դարձնելը սրբապղծություն է։

 

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է Կոնջորյանը:
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում իրավիճակը լարված է: Այնտեղ են իրավապահները՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:
 
Հոգևորականների և ոստիկանների միջև հրմշտոց է տեղի ունեցել: Աջապահյանը թեև հայտարարել է, որ կգնա իրավապահների հետ, սակայն քիչ անց կրկին վերադարձել է վեհարան:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին 1Լurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատել էին ՀՀ գլխավոր դատախազությունից:
 
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել` իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում