ԵՄ գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությունը չի ընդունվել

ԵՄ գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությունը չի ընդունվել

Եվրամիության գագաթնաժողովում չի հաջողվել ընդունվել Ուկրաինայի վերաբերյալ եզրափակիչ հայտարարությունը, որի կետերից մեկը վերաբերում էր ԵՄ-ին Կիևի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու կարևորությանը։

Փաստաթղթի նախագծում նաև նշվում էր, որ Եվրոպական խորհուրդը դատապարտում է Ուկրաինայի տարածքին ռուսական հարվածները և կշարունակի համապարփակ աջակցություն ցուցաբերել Կիևին: 

ԶԼՄ-ների տվյալով՝ նախաձեռնությանը դեմ է արտահայտվել Հունգարիան։ Ըստ Եվրոպական խորհրդի՝ կոմյունիկեի տեքստը ստացել է ԵՄ 27 երկրից 26-ի վճռական աջակցությունը։ Հաղորդվում է, որ Ուկրաինայի հարցը կքննարկվի հաջորդ նիստում՝ հոկտեմբերին:

Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել ԵՄ խորհրդին աջակցել Կիևի եվրաինտեգրման ձգտումներին: «Այժմ հստակ քաղաքական ազդակ է պետք, որ Եվրոպայի խոստումներն ուժի մեջ են»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում