ԼԼիլիթ Ասատրյան

Արմավիրի մարզի Շահումյան գյուղում հայտնաբերվել է անհայտ ցանց սնուցող ջրագիծ. այն ապամոնտաժվել և խցափակվել է

Արմավիրի մարզի Շահումյան գյուղում հայտնաբերվել է անհայտ ցանց սնուցող ջրագիծ. այն ապամոնտաժվել և խցափակվել է

«Վեոլիա ջուր» ընկերության «Էջմիածին» շահագործման տեղամասի աշխատակիցների և գոտիավորման բաժնի համատեղ աշխատանքի արդյունքում Արմավիրի մարզի Շահումյան գյուղի վերջնամասում հայտնաբերվել էր անհայտ ցանց սնուցող 150 մմ-ոց ջրագիծ՝ վայրկյանում 2,5 լիտր ջրի հոսքով, որը փաստացի չէր սպասարկում որևէ բաժանորդի:

 

Ջրագիծը սնուցվում էր Նորակերտ, Բաղրամյան և Այգեկ գյուղերը սպասարկող 300 մմ թուջե ջրատարից: «Վեոլիա» թիմի մասնագետները ջրագիծն ապամոնտաժել և խցափակել են, ինչի արդյունքում դադարեցվել է ջրի կորուստը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում