Տեղի է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման հերթական փուլը

Տեղի է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման հերթական փուլը

Ստամբուլյան պայմանավորվածությունների շրջանակում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման հերթական փուլը: Տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Վերադարձածների թիվը ո՛չ ռուսական, ո՛չ ուկրաինական կողմը չեն նշում։

ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ մի խումբ ռուսաստանցի զինծառայողներ գտնվում են Բելառուսի տարածքում։ Այնտեղ նրանց բժշկական և հոգեբանական օգնություն է ցուցաբերվում։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ իր տելեգրամյան ալիքում գրել է՝ ռուսական գերությունից Ուկրաինա են վերադարձել զինված ուժերի զինծառայողներ, ինչպես նաև ուկրաինացի սահմանապահներ: Նրանց մեծ մասը գերության մեջ է եղել 2022 թվականից՝ նշել է Զելենսկին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում