Պատերազմը դադարեցնելու ճիշտ ժամանակն է․ Թրամփը հանդիպել է Զելենսկու հետ

Պատերազմը դադարեցնելու ճիշտ ժամանակն է․ Թրամփը հանդիպել է Զելենսկու հետ

Հաագայում հանդիպել են Դոնալդ Թրամփը և Վոլոդիմիր Զելենսկին: Բանակցությունները տևել են ավելի քան 40 րոպե: Ուկրաինայի նախագահը բովանդակալից է որակել Սպիտակ տան ղեկավարի հետ զրույցը:

«Քննարկել ենք ամենակարևոր հարցերը: Գնահատում ենք Վաշինգտոնի ուշադրությունը և խաղաղությանը նպաստելու պատրաստակամությունը»,- նշել է Զելենսկին:

Ավելի ուշ Թրամփը լրագրողների հետ մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ Զելենսկու հետ չի քննարկել հրադադարի հարցը:

«Ուղղակի ցանկանում էի տեղեկանալ՝ ինչպես է նա: Ուրախ էի տեսնել նրան, հիանալի հանդիպում էր: Պատերազմը դադարեցնելու ճիշտ ժամանակն է», - հավելել է Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով՝ Զելենսկին ցանկանում է, որ պատերազմն ավարտվի:

ԱՄՆ նախագահը համոզմունք է հայտնել, որ Վլադիմիր Պուտինը ևս ձգտում է հակամարտության կարգավորման: Նա հուսով է, որ առաջիկայում կզրուցի Ռուսաստանի նախագահի հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում