ԼԼիլիթ Ասատրյան

ԱՄՆ-ն հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հասնելու իր ջանքերին. Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի նախագահ

ԱՄՆ-ն հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հասնելու իր ջանքերին. Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի նախագահ

ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի պատվիրակությունը հունիսի 24-27-ն աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում: 

Ինչպես հայտնում են ԱԺ-ից, ացի շրջանակում պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը և Գեղամ Նազարյանը, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը հունիսի 24-ին հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրայան Մասթիի հետ:

Հանդիպման ընթացքում Սարգիս Խանդանյանը կարևորել է ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն ու այս տարվա հունվարին երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրումը՝ ընդգծելով երկու պետությունների միջև հարաբերությունների հետագա ամրապնդման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի շուրջ առկա անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև ՀՀ Կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրայան Մասթն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը, ընդգծել, որ ԱՄՆ-ն հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հասնելու իր ջանքերին և շարունակելու է ցուցաբերել ակտիվ ներգրավվածություն:

Սարգիս Խանդանյանը Բրայան Մասթին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Հայաստան այցի հրավերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում