ՎՎարդան Հովսեփյան

Հայաստանը միացել է ՄԱԿ-ի Թափանցիկության հանձնառությանը՝ դառնալով 42-րդ մասնակիցը

Հայաստանը միացել է ՄԱԿ-ի Թափանցիկության հանձնառությանը՝ դառնալով 42-րդ մասնակիցը

Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի կողմից ներկայացված Թափանցիկության հանձնառությունը (Transparency Pledge)` դառնալով Կոնվենցիայի 42-րդ մասնակից պետությունը, որ միացել է Թափանցիկության հանձնառությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:

 
Կոնվենցիայի մասնակից պետությունը կամավոր ստանձնում է հանձնառություն՝ ապահովելու թափանցիկության և քաղաքացիական հասարակության մասնակցության նվազագույն չափանիշները Կոնվենցիայի կիրարկման վերանայման մեխանիզմի շրջանակում։

 

Այս քայլով Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ բարձրացնել թափանցիկության մակարդակը և ապահովել քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը Կոնվենցիայի կիրարկման վերանայման երկրորդ փուլի ընթացքում։ Միաժամանակ, Հայաստանը պարտավորվում է հրապարակել և պարբերաբար թարմացնել վերանայման գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը։
 
Մանրամասներն՝ այստեղ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում