ՎՎահե Դավթյան

Միայն այսօր Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա

Միայն այսօր Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա

Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»,- գրել է նա։

 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վրացի գործընկերոջ հետ հունիսի 23-ին պայմանավորվածություն է ձեռք բերել Գեզի մաքսային տերմինալից բաց թողնել հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ հունիսի 19-ին վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում