ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Երևանում կանցկացվի «Երևան մարաթոն» վազքի միջազգային մրցույթը․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Դատախազական ներգործության և պետշահերի հայցերի արդյունքում՝ պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածք

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

Պետք է քայլ կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կապակցությամբ. Բերսե

Պետք է քայլ կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կապակցությամբ. Բերսե

Մոտ քառորդ դար ԵԽ-ին անդամակցությունից հետո Վրաստանը կոշտ քննադատության և պատժամիջոցների տակ է, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է, Լեռնային Ղարաբաղի հայերը ենթարկվել են էթնիկ զտման, Ադրբեջանն էլ վերածվել է մի երկիր, որը մերժում է մարդու իրավունքները՝ Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ ամառային նստաշրջանում հայտարարել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը: Նա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հարցրել է՝ ի՞նչ ձեռքբերումներ կարելի է ակնկալել տարածաշրջանում առաջիկա տարիներին:

«ԵԽ անդամ լինելը նշանակում է կատարել հանձնառությունները, հարգել մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան, ճանաչել ՄԻԵԴ-ի կարևոր դերակատարումը և կատարել ՄԻԵԴ-ի բոլոր որոշումները: Դրանք կարևոր են: Այդ պատճառով մենք հանձնառու ենք, որ այս համակարգը, անգամ նման բարդ, ճգնաժամային իրավիճակներում, լինի ամուր:

Հաջորդը՝ Հարավային Կովկասը։ Ես խիստ մտահոգված եմ տարածաշրջանի իրավիճակով և ապագայով։ Ահա թե ինչու ես այցելեցի ձեր նշած 3 երկրներ։ Ես սերտ կապի մեջ եմ նաև իշխանությունների, քաղաքացիական հասարակության անդամների հետ, ընդդիմադիր կուսակցությունների հետ, որպեսզի հասկանամ, թե ինչ դեր կարող ենք խաղալ այս բարդ իրավիճակում։ Տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ցանկանում եմ նշել, որ այժմ պետք է քայլ կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հետ կապված։ Ես փորձում եմ աջակցել խաղաղության համաձայնագրին վերաբերող բոլոր ջանքերին։

Վերջերս՝ 2 շաբաթ առաջ, ես Երևանում էի, ունեցա բովանդակային զրույցներ բոլոր գործընկերներիս հետ, ավելի քան երկուսուկես ժամ հանդիպում ունեցա վարչապետ Փաշինյանի հետ՝ իսկապես խոր ուսումնասիրելու այդ բոլոր տարրերը և տեսնելու, թե ինչ կարող ենք անել։ Ես նաև հանդիպումներ ունեցա նախագահ Ալիևի հետ՝ ճիշտ նույն թեմաների շուրջ։ Եվ ես նկատեցի, որ անցյալ շաբաթ, կարծում եմ, մենք նախագահ Ալիևի այցն ունեցանք Անկարա։ Հաջորդ օրը վարչապետ Փաշինյանը ևս շատ պատմական այց կատարեց։ Մենք տարածաշրջանային երկրների կողքին ենք, մենք չենք կարող նրանց փոխարեն ստորագրել համաձայնագիրը, բայց կարող ենք աջակցել և օգտագործել մեր ազդեցությունը՝ ապահովելու դրական քայլեր»,- ասել է Ալեն Բերսեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում