ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել լրագրողների համար անվտանգ միջավայր ապահովել

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել լրագրողների համար անվտանգ միջավայր ապահովել

Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանում լրագրողների և քաղաքական ակտիվիստների նկատմամբ դատավճիռների վերաբերյալ:

Նշվում է, որ Abzas Media-ի լրագրողներին և աշխատակիցների վերաբերյալ կայացված ծանր դատավճիռները մտահոգիչ զարգացումներ են: 

«Անկախ լրագրությունը կենսական դեր է խաղում թափանցիկության, հաշվետվողականության և տեղեկացված հասարակական կարծիքի ապահովման գործում: Եվրոպական Միությունը կոչ է անում Ադրբեջանին հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, կատարել իր միջազգային պարտավորությունները և անհապաղ քայլեր ձեռնարկել բոլոր լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների համար անվտանգ և բարենպաստ միջավայր ապահովելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության համաձայն՝ ԵՄ-ն հանձնառու է Ադրբեջանի հետ մարդու իրավունքների ոլորտում երկխոսության և համագործակցության շարունակմանը:

Հունիսի 20-ին Բաքվի դատարանն Abzas Media-ի լրագրողներին և աշխատակիցներին դատապարտել էր 7,5-ից մինչև ինը տարվա ազատազրկման՝ արժույթի մաքսանենգության մեղադրանքով: Լրագրողներն իրենք դատավարության ընթացքում հերքել են մեղադրանքներն՝ ընդգծելով, որ իրենց հետապնդում են մասնագիտական գործունեության համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում