Իսրայելը հայտնել է Իրանի կողմից հրադադարի խախտման մասին

Իսրայելը հայտնել է Իրանի կողմից հրադադարի խախտման մասին

Հրադադարի մասին համաձայնությունից շատ չանցած՝ հայտարարվել է Իրանի և Իսրայելի միջև ռազմական գործողությունների վերսկսման մասին:

Իսրայելական լրատվամիջոցների տվյալով՝ Իրանը երկու հրթիռ է արձակել երկրի հյուսիսային մասի ուղղությամբ, որոնք վնասազերծվել են:

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ ի պատասխան Իրանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման՝ ՑԱՀԱԼ-ին հրահանգել է հարվածներ հասցնել Թեհրանի կենտրոնում գտնվող թիրախներին:

Իրանի պետական լրատվական գործակալությունները հայտնել են, որ Թեհրանը նոր հրթիռային արձակումներ չի իրականացրել Իսրայելի տարածքի ուղղությամբ՝ հերքելով հրադադարը խախտելու մասին հայտարարությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում