ԿԿարմեն Ղուկասյան

Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է պատասխան ստանա

Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է պատասխան ստանա

Միացյալ Նահանգները պետք է պատասխան ստանա Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման համար, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կիրակի տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

«ԱՄՆ-ն հարձակվեց մեզ վրա։ Եթե Դուք նման պայմաններում լինեիք, ի՞նչ կանեիք։ Բնականաբար, նրանք պետք է պատասխան ստանան իրենց ագրեսիայի համար»,- Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում Իրանի նախագահի պաշտոնական կայքը։

Իր հերթին, ինչպես հաղորդում է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը, Ֆրանսիայի նախագահը Փեզեշքիանին հայտնել է Փարիզի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու՝ կասեցմելու Մերձավոր Արևելքում ռազմական բախումները, ինչպես նաև խոսել է Թեհրանի հետ երկխոսությունը շարունակելու մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում