ԿԿարմեն Ղուկասյան

Նիգերիան շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար

Նիգերիան շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար

Նիգերիայի Դաշնային Կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև համաձայնություն է ձեռք բերվել Իրանի Իսլամական Հանրապետությունից Նիգերիայի քաղաքացիներին Երևանով անվտանգ տարհանման վերաբերյալ, հայտնում է Նիգերիայի ԱԳՆ-ն:

Համաձայնությունը ձեռք է բերվել Իրանում Նիգերիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Աբդուլռաշիդ Օմար Լավալի և ՀՀ ԱԳՆ-ի Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Լևոն Պետրոսյանի հանդիպման ժամանակ, որտեղ բարձրացվել է Իրանում մնացած նիգերիացիների հարցը:

Նշվում է, որ Հայաստանի այս քայլը ընդգծում է միջազգային համերաշխության և մարդասիրական համագործակցության կարևորությունը ճգնաժամի ժամանակ, և Նիգերիան խորապես գնահատում է Հայաստանի պատրաստակամությունը՝ օգնելու ծանր իրավիճակում հայտնված Նիգերիայի քաղաքացիներին:

Նիգերիան կարևորում է Հայաստանի հետ ամուր դիվանագիտական ​​հարաբերությունները և ակնկալում է երկկողմ կապերի հետագա ամրապնդում:

Նիգերիայի կառավարությունը, իր համապատասխան գործակալությունների միջոցով, սերտորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների և այլ միջազգային գործընկերների հետ՝ տարհանման գործընթացի կազմակերպման նպատակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում