ԿԿարմեն Ղուկասյան

Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին մեղադրել է ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտելու համար

Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին մեղադրել է ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտելու համար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակումը կունենա հեռուն գնացող հետևանքներ, և Իրանը իրավունք է վերապահում պաշտպանել իր շահերը ինքնապաշտպանության միջոցով։

«Ամերիկայի Միացյալ Նահանգները, լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ, լրջորեն  խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։

Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան հեռուն գնացող հետևանքներ:

ՄԱԿ-ի համապատասխան կանոնադրության և դրա դրույթների համաձայն, որոնք թույլ են տալիս ինքնապաշտպանության նպատակով օրինական արձագանք, Իրանը վերապահում է իրեն բոլոր հնարավորությունները՝ իր ինքնիշխանությունը, շահերը և ժողովրդին պաշտպանելու համար»,- գրել է Իրանի արտգործնախարարը։   

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում