ԿԿարմեն Ղուկասյան

Իրանը հաստատել է իր միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելը

Իրանը հաստատել է իր միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելը

Իրանի Սպահանի, Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտները ենթարկվել են օդային հարձակման, հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող իրանական երեք միջուկային օբյեկտի դեմ ամերիկյան բանակի հաջող գործողության մասին։դեմ ադեմ ամերիկյան բանակի հաջող

ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հարվածներից հետո Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը»։

«Մի քանի ժամ առաջ Իրանի կենտրոնական Ղոմ նահանգում ՀՕՊ համակարգերի ակտիվացումից և թշնամական թիրախների հայտնաբերումից հետո Ֆորդոյի միջուկային օբյեկտի մի մասը ենթարկվել է թշնամական ավիահարվածների», - ասվում է Fars-ի հաղորդագրության մեջ։

Գործակալությունը, հղում անելով Իրանի տեղական իշխանություններին, հայտնում է նաև, որ Սպահանի և Նաթանզի միջուկային օբյեկտները նույնպես ենթարկվել են օդային հարձակումների։

Գործակալությունը հավելում է, որ ՀՕՊ-ի ակտիվացումից հետո «լսվել են մի քանի պայթյուններ»։

Ավելի վաղ Իրանի՝ ընդունվող որոշումների նպատակահարմարության խորհրդի անդամ Մոհսեն Ռեզային հայտարարել էր, որ Իրանը իր բոլոր «հարստացված միջուկային նյութերը» տեղափոխել է անվտանգ վայր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում