ԳԳոհար Սարգսյան

Խամենեին ընտրել է իրավահաջորդների՝ իր մահվան դեպքում իշխանության փոխանցման համար

Խամենեին ընտրել է իրավահաջորդների՝ իր մահվան դեպքում իշխանության փոխանցման համար

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն իրավահաջորդների է ընտրել իր մահվան դեպքում։ Այաթոլլա Ալի Խամենեին երկրի փորձագետների խորհրդին է ներկայացրել երեք հոգևոր սպասավորի, որոնք կարող են իր տեղը զբաղեցնել իր մահվան դեպքում, հաղորդում է The New York Times-ը։

Իսլամական հեղափոխության նոր գերագույն առաջնորդի նշանակման գործընթացը կարող է ամիսներ տևել, բայց, պարբերականի աղբյուրների փոխանցմամբ, 86-ամյա Խամենեին Իսրայելի հետ հակամարտության սրման պայմաններում ցանկանում է ապահովել «արագ, կարգավորված անցում»։

Բացի հնարավոր իրավահաջորդներից՝ Խամենեին նաև մի քանի թեկնածու է ընտրել իր օգնականների հնարավոր մահվան պարագայում ռազմական հրամանատարության շղթան պահպանելու համար։

Այաթոլլայի ձեռքում է կենտրոնացած երկրի ողջ իշխանությանը՝ դատական, օրենսդիր և գործադիր ճյուղերը, ինչպես նաև Իրանի զինված ուժերի ղեկավարումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում