Մակրոնը տեղեկացրել է Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի մասին

Մակրոնը տեղեկացրել է Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել:

Մակրոնի խոսքով՝ հեռախոսազրույցի ժամանակ Փեզեշքիանից պահանջել է ազատ արձակել Իրանում կալանքի տակ գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին և մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ:

«Իրանը պարտավոր է ապացուցել, որ իր նպատակները խաղաղ են։ Համոզված եմ, որ պատերազմը դադարեցնելու ճանապարհ կա։ Այդ պատճառով եվրոպացի գործընկերների հետ կարագացնենք Իրանի հետ մեր բանակցությունները»,- նշել է Ֆրանսիայի ղեկավարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում