ՄՄարիա Գաբրիելյան

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները. հանդիպում ԱԳՆ-ում

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները. հանդիպում ԱԳՆ-ում

Հունիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուչիան Մարեկ Պիետժչիկի գլխավորած պատվիրակությանը։

Կողմերը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը՝ հավելելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել տնտեսության, ֆինանսների, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում կապերի հետագա ընդլայնման համար:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և ԵՄ անդամ երկրների հետ շարունակական ակտիվ երկխոսությունը, կարևորվել է այս ուղղությամբ Լեհաստանի կողմից ցուցաբերվող աջակցությունը: 

Նախարարի տեղակալ Կոստանյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանին ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկին սատարելու համար՝ միևնույն ժամանակ ընդգծելով ՀՀ քաղաքացիներին ԵՄ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացում ներկայիս խնդիրների հասցեագրման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցեր։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում