ԱԱսպրամ Սարատիկյան

Վարչապետի հետ պատվիրակության կազմում Թուրքիա են մեկնել Միրզոյանը, Ռուբինյանը, Կոստանյանը

Վարչապետի հետ պատվիրակության կազմում Թուրքիա են մեկնել Միրզոյանը, Ռուբինյանը, Կոստանյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Թուրքիա են մեկնում արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը և այլ պաշտոնյաներ։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ստորագրած որոշումից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրավերով հունիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա: Վարչապետը նշել էր, որ այցի օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն:

Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդգծել էր, որ վարչապետի այցը Թուրքիա պատմական է, որովհետև ՀՀ ղեկավարն առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու:

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել էր, որ Թուրքիայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում նախատեսված չէ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում