ԳԳոհար Սարգսյան

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ բժիշկն արձանագրել է վարորդի մահը

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ բժիշկն արձանագրել է վարորդի մահը

Հունիսի 18-ին՝ ժամը 20:19-ին, Վայոց ձորի մարզի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 95-րդ կմ-ին բախվել են Volvo մակնիշի բեռնատարը և Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան․ վերջինիս վարորդն արգելափակվել է մեքենայում։

Շտապօգնության բժիշկն արձանագրել է վարորդի մահը, իսկ ուղևորին տեղում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Փրկարարները Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում