ՄՄարիամ Մխիթարյան

Տեխասը դադարեցրել է ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի ֆինանսավորումը. Texas Tribune

Տեխասը դադարեցրել է ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի ֆինանսավորումը. Texas Tribune

ԱՄՆ-ի Տեխաս նահանգը դադարեցրել է ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատի կառուցման ֆինանսավորումը նոր բյուջեի շրջանակում, հաղորդում է Texas Tribune-ը:

Մեքսիկայի հետ սահմանը փակելու և անօրինական ներգաղթյալների հոսքը կանխելու համար նախատեսված պատը եղել է ​​Դոնալդ Թրամփի մտահղացումը՝ 2016-2020 թվականներին նրա նախագահության առաջին ժամկետում: Սակայն, ըստ պորտալի, այն դարձյալ անավարտ է, մասամբ դեմոկրատների հակազդեցության պատճառով։

«Չորս տարի անց այն բանից հետո, երբ նահանգապետ Գրեգ Էբոթը հայտարարեց, որ Տեխասը կդառնա առաջին նահանգը, որը կկառուցի իր սեփական պատը սահմանին, օրենսդիրները հանգիստ դադարեցրին նախագծի ֆինանսավորումը՝ թողնելով միայն առանձին հատվածներ, որոնք ծածկում են սահմանի մի փոքր մասը»,- ասվում է հրապարակման մեջ:

Նշվում է, որ կառուցվել է պատի համար նահանգի հատկացրած մոտ 1295 կիլոմետր տարածքի ընդամենը 8%-ը, որը հարկատուներին արժեցել է ավելի քան 3 միլիարդ դոլար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում